Հրաձգություն Է տեղի ունեցել ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի դպրոցներից մեկում

17:14, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգություն Է տեղի ունեցել ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի Գրեյթ-Հիլս քաղաքի դպրոցներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել Է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը:

Նախնական տվյալներով՝ զոհվել Է մեկ մարդ, եւս մի քանիսը տուժել են: Դպրոցի տարածքը շրջափակված Է ոստիկանության կողմից, իրադրությունը վերահսկվում Է: Պատահարի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, հաղորդել Է «Ինտրեֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am