Լիոնել Մեսսին պատմել Է մանկության եւ առողջական խնդրիների մասին

15:19, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնայի» եւ ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել Է մանկության եւ առողջական խնդրիների մասին: Նրա խոսքը մեջբերում Է Onefootball-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«8 տարեկանից ինձ սրսկում Էին ծնողներս, իսկ 12 տարեկանում ես արդեն գիտեի, թե դա ինչպես ինքնուրույն անեմ: Ես բուժընթաց Էի անցնում եւ սրսկումներ անում ոտքերիս: Ամեն երեկո ինձ աճի հորմոն Էի ներարկում: Նախ մեկ ոտքիս, այնուհետեւ փոխեցի մյուսին:

Ասեղը փոքր Էր, ուստի ես առանձնապես ոչինչ չԷի զգում: Ինձ համար այդ ամբողջ գործնթացը ինչ-որ միօրինակ բան Էր: Ես դա պետք Է անեի եւ անում Էի»,- իր հիշողություններն Է պատմել ֆուտբոլիստը:

Մանուկ հասակում Մեսսիի մոտ աճի հորմոնի պակաս Է ախտորոշվել: «Բարսելոնան», որը որոշել Է պարտավորագիր ստորագրել ֆուտբոլիստի հետ, վճարել Է արգենտինացու բուժման համար: Այս պահին հարձակվողի հասակը 169 սանտիմետր Է: 30-ամյա Մեսսին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Է, որը հանձնվում Է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:


© 2009 ARMENPRESS.am