Մահվան ելքով պատահար Երևան-Արմավիր ճանապարհին. 1 զոհ, 3 վիրավոր

14:54, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան մարտի 19-ին Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «ՎԱԶ-2106»-ի ուղևորը` 1968 թ. ծնված Տարոն Ղազարյանը, հիվանդանոցի ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am