Չինաստանը կոչ Է արել ԱՄՆ-ին թուլացնել բարձր տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները

13:23, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ԱՄՆ-ի կողմից չինական շուկա բարձրտեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակումների թուլացման հույս ունի: Այդ մասին մարտի 20-ին 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ը կթուլացնի Չինաստանին բարձրտեխնոլոգիական ապրանքների եւ բարձր հավելադիր արժեքով ապրանքների մատակարարումների սահմանափակումները: Մտավոր սեփականության իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված կլինեն»,- ասել Է նա:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ անցյալ տարի Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրական շրջանառությունը հասել Է 580 միլիարդ դոլարի:

Մարտի 19-ին The Washington Post թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները, հայտնել Է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում Է մինչեւ մարտի 23-ը Չինաստանից մի շարք ապրանքների նկատմամբ մաքսեր սահմանել 60 միլիարդ դոլարի չափով: Ցուցակում ներառված Է շուրջ 100 անուն չինական արտադրանք, որոնԷ արտադրության համար, Վաշինգտոնի կարծիքով՝ Պեկինը «Միացյալ Նահանգների ընկերություններից գողացել Է առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն կամ հարկադրել Է այն իրեն հանձնել «իր շուկա մուտքի դիմաց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am