Կորած մալայզիական Boeing-ը «գտել են» Google-քարտեզների վրա

12:40, 20 Մարտ, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի Փիտեր Մաքմեհոնը, որն զբաղվում Է ավիաաղետների սիրողական հետաքննությամբ, մի քանի տարի ուսումնասիրել Է NASA-ի եւ Google Mars-ի պատկերները, որպեսզի գտնի չորս տարի առաջ Հնդկական օվկիանոսում կորած Boeing-ը: Նրա պնդմամբ՝ իրեն հաջողվել Է օվկիանոսում հայտնաբերել ինքնաթիռի բեկորները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Sun-ը:

Մաքմեհոնի խոսքով՝ լուսանկարում պարզորոշ երեւում Է ոչ միայն ինքնաթիռի կորպուսը, այլեւ այն, որ Boeing-ը բառացիորեն ծածկված Է հրազենային գնդակների անցքերով:

Ավստրալացին պնդում Է, որ հանրանավի կործանման վայրը գտնվում Է Սեյշելյան կղզիներին պատկանող Ռուանդ փոքր կղզուց 16 կիլոմետր հարավ ընկած շրջանում, այն մասում, որը ներառված չԷ որոնողական գործողության մեջ:

Մաքմեհոնն իր եզրակացությունն ուղարկել Է Ավստրալիայի տրանսպորտի եւ անվտանգության բյուրո, որտեղ հնարավոր են համարել, որ նկարներում առկա պատկերը կարող Է կորած ինքնաթիռը լինել:

Bieing 777-ը 2014 թվականի մարտի 8-ին Քուալա Լումպուրից մեկնել Էր Պեկին եւ կորել Հնդկական օվկիանոսում: Ինքնաթիռում եղել Է 239 մարդ: Դրա բեկորները եւ ուղեւորների մարմիններն այդպես Էլ չեն գտել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am