Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուս է վթարվել ՌԴ-ում. կան 2 զոհ, 8 տուժած

12:00, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում՝ Վրաստանը Ռուսաստանին կապող «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին մարտի 20-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Իրար են բախվել Երևանից Տվեր ուղևորվող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախնական տվյալներով կա 2 զոհ, 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է «Как дома» հյուրանոց:


© 2009 ARMENPRESS.am