ԵՄ-ն չորս սիրիացիների դեմ պատժամիջոցներ սահմանեց քիմգրոհներին մեղսակցության կասկածանքով

15:59, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատժամիջոցներ Է սահմանել չորս սիրիացիների դեմ, որոնք, հանրակցության կարծիքով, պատասխանատու են Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ քիմիական գրոհների համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Եվրամիության Խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը մարտի 19-ին տեղի Է ունեցել Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2018 թվականի մարտի 19-ին Խորհուրդը չորս մարդու ավելացրեց սիրիական ռեժիմի դեմ պատժամիջոցների ցուցակում»,-նշվում Է դրանում: ԵՄ-ն խստացրել Է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ սեւ ցուցակում ներառելով այդ երկրի երեք գիտնականների եւ մեկ զինվորականի: «ԵՄ-ի Խորհուրդը չորս մարդու Է ավելացրել այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ ԵՄ-ն սահմանափակիչ միջոցներ Է կիրառում քիմիական զենքի ստեղծման գործում եւ խաղաղ բնակչության դեմ դրա օգտագործման մեջ նրանց դերակատարության համար»,-ասված Է հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am