Ադրբեջանում հայրը կտրել է իր 19-ամյա որդու կոկորդը

14:24, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Լենքորան քաղաքի բնակիչ 1999թ. ծնված Ալի Յագուբզադե Իլհամ օղլուն կոկորդի շրջանի կտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Տղան վնասվածքը ստացել է հոր հետ վիճաբանության ժամանակ: Ոչ սթափ վիճակում գտնվող հայրը` Իլհամ Յագուբզադեն որդու կոկորդը կտրել է ապակյա ջարդված շշով:

 

 


© 2009 ARMENPRESS.am