Մինսկում մանկական «Եվրատեսիլ»-ը տեղի կունենա նոյեմբերի 25-ին

10:43, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում մանկական «Եվրատեսիլ»-ը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 25-ին: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, մարտի 18-ին հայտարարել Է մրցույթի ազգային կազմակերպիչը՝ Բելհեռուստառադիոընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե մենք ասում ենք, որ մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ապա դա նշանակում Է, որ արդեն նոյեմբերի սկզբից մենք «Մինսկ-Արենան» կսկսենք նախապատրաստել մրցույթին»,- հայտարարել Է Բելհեռուստառադիոընկերության գլխավոր պրոդյուսերի տեղակալ Օլգա Շլյագերը ընկերության առաջատար ալիքի՝ «Բելառուս 1»-ի եթերում: Մինսկը երգի այդ մրցույթը կընդունի արդեն երկրորդ անգամ: Նախորդ անգամ մանկական «Եվրատեսիլ»-ը Բելառուսում անցկացվել Է 2010 թվականին:


© 2009 ARMENPRESS.am