Այս հաղթանակը թիմային լավ աշխատանքի արդյունք էր. Արեգ Վաթյան

13:07, 18 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախ» բասկետբոլային ակումբի սպորտային տնօրեն Արեգ Վաթյանը կիսաեզրափակչի հաղթանակ ֆավորիտ համարվող «Ուրարտու»-ի նկատմամբ համարում է թիմային ճիշտ և լավ աշխատանքի արդյունք:

«Շատ լարված խաղ ստացվեց: Մեր խնդիրն այն էր, որ մեր նոր խաղացողները դեռևս համագործակցություններ չէինք փորձել լավ խաղի մեջ: Թեպետ Վրաստանի հավաքի ժամանակ փորձարկումներ եղել էին, բայց քանի որ արձակուրդի մեջ էին տոնուսը բացակայում էր: Վերջին քառորդին «Ուրարտու»-ն կամք դրսևորեց և հավասարեցրեց հաշիվը: Այս հաղթանակը թիմային լավ աշխատանքի արդյունք էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց Վաթյանը:

 Բասկետբոլի Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի առաջին խաղում      «Արցախ»-ը համառ և անզիջում պայքարում 76-70 հաշվով հաղթեց «Ուրարտու»-ին։

 

 


© 2009 ARMENPRESS.am