Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է

20:46, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության, բոլոր ավտոճանապարհները բաց են:


© 2009 ARMENPRESS.am