Կամո Հովհաննիսյանը և Էդգար Մալաքյանը մասնակցել են «Ժետիսու»-ի խաղին

17:52, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստներ Էդգար Մալաքայանը և Կամո Հովհաննիսյանը մասնակցել են «Ժետիսու»-ի հերթական խաղին;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ղազախստանի առաջնության երկրորդ տուրում «Ժետիսու»-ն պարտվել է 0:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանը և Էդգար Մալաքյանը եղել են թիմի մեկնարկային կազմում և մասնակցել են ամբողջ խաղին:

«Ժետիսու»-ն միավոր չունի և մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է: 


© 2009 ARMENPRESS.am