«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին». Մխիթարյանը հետևել է խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ  

16:00, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրը մեկնարկեց «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկին» հաջողվեց 3:1 հաշվով հաղթանակ տանել: Տանտերերի` «Փյունիկ»-ի կազմում աչքի ընկան Դրիսա Դիարասուբան, Ալիկ Առաքելյանը և Պետրոս Ավետիսյանը: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» կազմում միակ գնդակը հեղինակեց Օմորեջը:

Հանդիպմանը խաղադաշտում հետևում էր նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

[gallery id= 60502]

19-րդ տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան մարտի 18-ին: «Գանձասար-Կապանը» կխաղա «Բանանցի», իսկ «Արարատը»`«Շիրակի» հետ:


© 2009 ARMENPRESS.am