Օձեր վարժեցնողը մահացել է կոբրայի խայթոցից

15:56, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի բնակիչ Աբու Զարին Հուսինը մահացել է կոբրայի խայթոցի հետեւանքով:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Լենտա» էլեկտրոնային կայքը, այս մասին  գրել է Free Malaysia Today-ը:

33-ամյա տղամարդը օձեր վարժեցնող էր եւ գլխավորում էր փրկարար ծառայության թունավոր կենդանիների որսով զբաղվող հատուկ ստորաբաժանումը:

Օձը կծել է Հուսինին Բենտոնգե քաղաքում, որտեղ նա փորձում էր բռնել օձին: Բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Մի քանի տարի առաջ կոբրայի խայթոցի հետեւանքով Հուսինը մի քանի օր կոմայի մեջ է հայտնված եղել:


© 2009 ARMENPRESS.am