Թուրքիայից Հունաստան լողացող նավը խորտակվել է. 14 ներգաղթյալ մահացել են

14:52, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայից անօրինական ճանապարհով Հունաստան անցնել ցանկացող ներգաղթյալների նավը Էգեյան ծովում խորտակվել է: Նավի վրա գտնվող 14 ներգաղթյալ մահացել է: Նրանցից չորսը երեխաներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին հաղորդել է ոստիկանությունը:

Ընդհանուր առմամբ նավի վրա 20 մարդ է եղել:


© 2009 ARMENPRESS.am