Իրկուտսկի տարածաշրջանում շրջիկ կրկեսային խմբին փրկել են սառնամանիքից

14:25, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրկուտսկի տարածաշրջանում շրջիկ կրկեսային խմբին փրկել են սառնամանիքից, այն բանից հետո, երբ վերջիններիս մեքենան փչացել է ճանապարհի կեսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, օդի ջերմաստիճանն այդ պահին հասնում էր -40-ի: «Շրջիկ կրկեսի ութ անդամների եւ 7 կենդանիների կյանքը վտանգի տակ էր»,- գործակալությանն ասել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Վոլկի խոսքով` մարդիկ, կենդանիներն ու շարքից դուրս եկած մեքենան տեղափոխվել են Բոդայբո քաղաք:


© 2009 ARMENPRESS.am