Ֆիլիպիններում թեթև ինքնաթիռ է կործանվել. ուղևորներն ու օդաչուն զոհվել են

12:05, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է CNN Philippines-ը:

Հեռուստաընկերության տարածած տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը վթարի է ենթարկվել մարտի 17-ին Բուլական նահանգում: Այն ուղեւորվում էր Պլարիդելից Լաոագ: Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու: Բոլորը մահացել են:

Վթարի պատճառները պարզվում են:


© 2009 ARMENPRESS.am