Թալիբներն իրենց վրա են վերցրել Քաբուլի պայթյունի պատասխանատվությունը

11:46, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» ծայրահեղական շարժումն իր վրա է վերցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած և երկու մարդու կյանք խլած  պայթյունի պատասխանատվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, վկայակոչելով 1 TV-ին:

Ավելի վաղ ներքին  գործերի նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանեշը հայտնել րէ, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Դիսպիչարիում, ինչի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, եւս երեքը ստացել են վնասվածքներ:

Մահապարտ գրոհայինների նշանակետը եղել է անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպության ավտոմեքենան:


© 2009 ARMENPRESS.am