Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը Արցախին սատարելու գործում

09:26, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունու գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, մեր հանրապետությունում, ինչպես նաեւ ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը Արցախին սատարելու եւ համազգային տարբեր խնդիրների լուծմանը մասնակցելու գործում՝ երախտագիտություն հայտնելով կառույցի ողջ անձնակազմին հայրենասեր եւ արհեստավարժ ծառայության համար:


© 2009 ARMENPRESS.am