Գյումրիում փլուզվել է չգործող կաթսայատան պատը

19:17, 16 Մարտ, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 16-ին, ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 6 ա շենքի բակում գտնվող չգործող կաթսայատան պատը փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող կաթսայատան (մոտ 24 քմ) հյուսիսարևմտյան հատվածի պատից մոտ 15 քմ հատված և ծածկից՝ 4 երկաթբետոնյա կառուցատարր:

Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը:


© 2009 ARMENPRESS.am