Երեւանից Սարատով ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում

14:13, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանից Սարատով ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Սարատովյան ավիաուղիների պաշտոնական էջը, Երեւան-Սարատով 6В-2922 չվերթը հարկադրաբար վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Հաղորդվում է, որ թռիչքը կիրականանա տեսանելիության լավացումից հետո:

Կայքի տեղեկությունների համաձայն`հետաձգվել է նաեւ Մոսկվայից Սարատով չվերթը:


© 2009 ARMENPRESS.am