Մեծ Բրիտանիայում ՌԴ-ի դեսպանության հաստիքակազմը կկրճատվի 40 տոկոսով

13:11, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշմամբ ռուս դիվանագետների արտաքսման հետեւանքով ՌԴ դեսպանության անձնակազմը զգալիորեն կկրճատվի: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովլեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առանց որեւԷ կասկածի, դա (ռուս դիվանագետների արտաքսումը) լուրջ ազդեցություն կունենա դեսպանության աշխատանքի վրա: Դա անձնակազմի կրճատում Է մոտավորապես 40 տոկոսով»,-ասել Է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս շաբաթ ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել են «Սկրիպալի գործի» կապակցությամբ երկրից 23 ռուս դիվանագետների վտարելու մասին:


© 2009 ARMENPRESS.am