Նկարիչը մատիտով ծամիկ է նկարել թղթի վրա եւ հիացրել սոցցանցերին

12:33, 16 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի նկարիչը Twitter-ում ցույց Է տվել, թե ինչպես կարելի Է արագ եւ իսկական ծամիկներ նկարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նկարել սիրողներից շատերը չԷին սպասում, որ ծամիկներ պատկերելն այդքան հեշտ Է: Նկարելու տեխնիկայի համառոտ տեսագրությունը մեկ օրում ավելի քան երկու միլիոն դիտում Է հավաքել:

Twitter-ը հեղեղել են հարյուրավոր հիացական մեկնաբանություններով: Ոմանք տեսագրության հեղինակին աստված են համարում, մյուսները շնորհակալություն են հայտնում նկարչին նկարչության կարճ եւ արդյունավետ դասի համար:


© 2009 ARMENPRESS.am