Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ. հավակնորդների մրցաշար

22:34, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավոր հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 4 ժամից ավելի ձգված պարտիայում Արոնյանը և Գրիշչուկը 42-դր քայլին կիսեցին միավորը:

Մյուս պարտիաներից ավարտվել է  Կարուանա-Կարյակ, Լիժեն-Մամեդյարով պարտիաները, որտեղ գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:


© 2009 ARMENPRESS.am