Շիրակի պետհամալսարանի ռեկտորն ազատել է բուհի երկու դասախոսների

16:40, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքային պայմանագիրը լուծել է բուհի երկու դասախոսների` Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բուհի դասախոսներն այդ մասին տեղեկությունը հրապարակել են ֆեյսբուքյան էջերում:

Ըստ Համբարյանի հրապարակած ռեկտորի հրամանի պատճենի՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ 1-ին հոդվածի վեցերորդ կետի ( Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ` աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում) և 122 հոդվածի 2-րդ կետի (Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով. գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ) համաձայն:   

Դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը կամայականություն են համարում կայացված որոշումը:

Շիրակի պետական համալսարանից առայժմ չեն արձագանքում, որպեսզի մեկնաբանեն կայացված որոշումները: «Արմենպրես»-ը կներկայացնի նաև բուհի ղեկավարության դիրքորոշումը:

 


© 2009 ARMENPRESS.am