Վարչապետը Միքայել Մանուկյանին նշանակել է Անտառային պետական կոմիտեի նախագահ

16:16, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Մինչ այս նա զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

Անտառային պետական կոմիտեն ստեղծել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2017 թվականի տարվա դեկտեմբերի 19-ի հրամանագրով:


© 2009 ARMENPRESS.am