Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանը շեշտադրել է օտար լեզվով հայ գրականություն հրատարակելու ծրագիրը

15:03, 15 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցում է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տաղավարում հիմնականում ցուցադրված է գեղարվեստական գրականություն:

Ներկայացված է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն:


© 2009 ARMENPRESS.am