Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում

22:30, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին հետ: Արոնյանին հաջողվեց սև խաղաքարերով պարտիայի 68-րդ քայլին ստիպել մրցակցին անձնատուր լինել: Հայ գրոսմայստերն առաջին հաղթանակը տոնեց Բեռլինում:

Մյուս պարտիաներից ավարտվել է միայն Մամեդյարով-Սո խաղը, որտեղ գրանցվել է ոչ-ոքի արդյունք:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:


© 2009 ARMENPRESS.am