Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը

21:25, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։
Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, անձի առևանգման և կաշառակերության 2-ական, յուրացման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 1-ական դեպք: 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am