Նիկոլաս Քեյջը 20 տարի անց ստացավ Սուպերմենի դերը

18:09, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Նիկոլաս Քեյջը, որը 1998 թվականին պետք Է Սուպերմենին մարմնավորեր Թիմ Բերթոնի «Սուպերմենը ողջ Է» չեղարկված ֆիլմում, այնուամենայնիվ, կստանա կոմիքսների հերոսի դերը: Նա Սուպերմենին կհնչունավորի «Պատանի տիտաննե՛ր, առաջ» մուլտֆիլմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է USA Today-ը:

Լիամետրաժ մուլտֆիլմի սյուժեով՝ The Cartoon Network-ի «Պատանի տիտաննե՛ր, առաջ» անիմացիոն սերիալի հերոսները՝ Բեթմենի օգնական Ռոբինը, այլմոլորակային կին մարտիկ Սթարֆայերը, ինֆանտիլ-քամելեոն Բիսթբոյը, կիսառոբոտ Քիբորգը եւ դիվային կատակասեր Ռեյվենը, երազում են փոփ-մշակութային փառքի մասին: Նրանք փորձում են համոզել հոլիվուդյան ռեժիսորին (Քրիսթեն Բել)՝ կինո նկարահանել իրենց մասին: «Պատանի տիտաննե՛ր, առաջ» լիամետրաժ ֆիլմը ռուսական վարձույթում կհայտնվի հուլիսի 26-ին:

Որպես ժապավենի ռեժիսորներ հանդես կգան Ահարոն Հորվաթը եւ Փիթեր Ռայդա Միխայիլը, իսկ գլխավոր դերերը կհնչյունավորեն նույն այն արտիստները, որոնք աշխատում են սերիալի վրա՝ Սքոթ Մենվիլը, Հինդեն Ուոլչը, Թարա Սթրոնգը, Քհարի Փեյթոնը եւ Գրեգ Սայփսը:

Նիկոլաս Քեյջը Սուպերմենի ամենամեծ երկրպագուն Է համարվում Հոլիվուդում: Նա իր որդուն կոչել Է գերհերոսի՝ Քալ-Էլի կրիպտոնյան անունով, ինչպես նաեւ երկար ժամանակ նա Էր Սուպերմենի մասնակցությամբ առաջին կոմիքսի հազվագյուտ կրկնօրինակի տերը, որը թողարկվել Է 1938 թվականին: Հետագայում Քեյջն այն աճուրդում վաճառել Է 2,1 մլն դոլարով:


© 2009 ARMENPRESS.am