Տուսկն «անդրատլանտյան միասնության» կոչ Է արել Սկրիպալի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ

17:57, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, մասնակից Է Մեծ Բրիտանիայում Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման փորձին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտարարել Է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Ես համերաշխություն եմ հայտնում վարչապետ Թերեզա Մեյին դաժան հարձակման կապակցությամբ, որին, ամենայն հավանականությամբ, մասնակից Է Ռուսաստանը»,-գրել Է նա Twitter-ում: Տուսկը նշել Է, որ «պատրաստ Է այդ թեման մտցնել ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ»: Եվրախորհրդի նախագահը նաեւ «անդրատլանտյան միասնության» կոչ Է արել Սկրիպալի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am