Բունդեսթագում տեղի ունեցավ Անգելա Մերկելի երդմնակալության արարողությունը

16:53, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգելա Մերկելը, որը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել Է Գերմանիայի կանցլեր, երդում Է տվել Բունդեսթագում: Մինչ այդ ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նրան հաստատել Է պաշտոնում գերմանական խորհրդարանում ընտրվելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մերկելը արտասանել Է երդման ավանդական տեքստը, որը ամրագրված Է ԳԴՀ-ի Հիմնական օրենքի 56-րդ հոդվածում: Բունդեսթագում Մերկելի թեկնածության շուրջ գաղտնի քվեարկությանը մասնակցել Է 692 պատգամավոր, չորս քվեաթերթիկ անվավեր Է ճանաչվել: Մերկելի օգտին ձայն Է տվել 364 պատգամավոր: Ընդ որում՝ նրա վերընտրման համար անհրաժեշտ նվազագույնը կազմում Էր 355 ձայն: Ներկայիս գումարման Բունդեսթագում ընդգրկված Է 709 պատգամավոր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am