Ֆինլանդիան դարձել Է ՄԱԿ-ի վարկածով աշխարհի ամենաերջանիկ երկիրը

15:35, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան հայտարարվել Է աշխարհի ամենաերջանիկ երկիրը ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, որը հրապարակվել Է մարտի 14-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: The World Happiness Report զեկույցում գնահատվում են աշխարհի 156 երկրներ, որտեղ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի սպասվող տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ այլ ցուցանիշներ:

«Ֆինլանդիան առաջին անգամ Է առաջին տեղը գրավել այս հաշվետվությունում: Նորվեգիան, որն առաջատարն Էր նախորդ զեկույցում, իջել Է երկրորդ տեղը»,- ասված Է ՄԱԿ-ի զեկույցում:

Լավագույնների տասնյակ են մտել Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան եւ Ավստրալիան, ճշտվում Է փաստաթղթում:

«Հյուսիսային երկրները, որոնք զբաղեցնում են այս վարկանիշի վերին մասը, ցույց են տվել, որ իրենք իրոք լավ պայմաններ են ստեղծել մարդկանց կյանքի համար»,- նշել Է Կոպեհանգենի Երջանկության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Մեյք Վիկինգը, որի խոսքը մեջբերում Է Ilta-Lehti թերթը: Առաջին անգամ նման զեկույց Է հրապարակվել 2012 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am