Եվրամիությունը 3 մլրդ եվրո Է հատկացնում Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար

15:23, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը որոշել Է խոստացված 3 մլրդ եվրոն հատկացնել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը:

«Այսօր ԵՀ-ն ձեռնամուխ Է լինում 3 մլրդ եվրոյի չափով երկրորդ մասնաբաժնի մոբիլիզացմանը Թուրքիայում փախստականների համար ֆինանսավորման շրջանակներում այն բանից հետո, երբ միջոցների առաջին մասն ամբողջությամբ հատկացվեց 2017 թվականին վերջին»,-ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am