Մերկելը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Գերմանիայի կանցլեր

14:10, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի պատգամավորները մարտի 14-ին Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Անգելա Մերկելին ընտրել են Գերմանիայի կանցլեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել են գերմանական ԶԼՄ-ները:

Այսպիսով՝ Մերկելը ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնը կզբաղեցնի չորրորդ ժամկետն անընդմեջ:

Բունդեսթագում կայացած քվեարկության ընթացքում նրա թեկնածությոնը պաշտպանել են Բունդեսթագի 364 պատգամավորներ, «դեմ» Է քվեարկել 315 խորհրդարանական: Եվս ինը պատգամավորներ ձեռնպահ են մնացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am