Ճապոնիայում վերագործարկել են «Օի» ատոմակայանի երրորդ ռեակտորը

13:58, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի մասնագետները մարտի 14-ին Ճապոնական ծովի ափի Ֆուկուիի պրեֆեկտուրայում վերագործարկել են «Օի» ատոմակայանի երրորդ ռեակտորը: Այս մասին հաղորդել Է կայանի Kansai Electric Power գործարկու ընկերությունը:

Ինչպես սպասվում Է, այդ Էներգաբլոկը կսկսի Էլեկտրականություն արտադրել մարտի 16-ին, իսկ առեւտրային շահագործման համար ցանցին միացումը կկայանա ապրիլի առաջին կեսին: Kansai Electric Power-ը մոտ ժամանակներս նաեւ մտադիր Է սկսել այդ նույն ատոմակայանի չորրորդ ռեակտորի վերագործարկման նախապատրաստումը: Այդ գործողությունը նախատեսված Է մայիսի կեսերին:

«Օի» կայանի երրորդ եւ չորրորդ ռեակտորները շահագործման են հանձնվել համապատասխանաբար 1991 եւ 1993 թվականներին: Դրանցից յուրաքանչյուրի հզորությունը կազմում Է 1180 Մվտ: Անցյալ տարի Ֆուկուիի պրեֆեկտուրայում նաեւ երկու Էներգաբոկներ են վերագործակվել «Տկահամա» ատոմակայանում: Մինչեւ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը, Ճապոնիայի Էներգահաշվեկշռում ատոմային Էներգետիկային բաժին Էր ընկնում շուրջ 30 տոկոսը:

Դրանից ժամանակավոր հարկադրական հրաժարման հետեւանքով երկիրն ստիպված Էր Էլեկտրիֆիկացման հիմնական ծանրաբեռնությունը դնել ջերմակայանների վրա: Այժմ «Օիի» հետ միասին Ճապոնիայում աշխատում են վեց ռեակտորներ չորս կայաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am