Մուստաֆին խոսել է Մխիթարյան-Օբամեյանգ զույգի խաղի մասին  

13:24, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Շկոդրան Մուստաֆին խոսել է «զինագործների» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի համագործակցության մասին:

«Մխիթարյանը և Օբամեյանգը միմյանց վաղուց գիտեն, բայց դա չէ կարևորը ֆուտբոլում: Բոլորս պետք է մեր առավելագույնը տանք և նոր հնարավորություններ գտնենք: Միայն այդ դեպքում կկարողանանք լավ արդյունքի հասնել»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մուստաֆին:

Լոնդոնի «Արսենալ»-ը ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30 տուրից հետո ունի 48 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում կատարել է 9 գոլային փոխանցում և խփել երկու գնդակ:


© 2009 ARMENPRESS.am