ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Չինաստան

12:38, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մարտի 13-ին ճանաչողական այցով մեկնել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am