Ցանցում հայտնվել Է «Ֆանտաստիկ արարածների» երկրորդ մասի թրեյլերը

12:24, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է «Ֆանտաստիկ արարածներ. Գրին դե Վալդի հանցագործությունները» ֆիլմի թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարը կդառնա Հարի Փոթերի աշխարհի սփին-օֆի շարունակությունը, որում ներկայացվում են այն իրադարձությունները, որոնք կախարդական աշխարհում ծավալվել են 20-րդ դարասկզբին: Գործողությունների հիմնական վայրը կդառնա Փարիզը:

Գլխավոր չարագործի դերը կկատարի Ջոնի Դեփը, իսկ երիտասարդ Դամբլդոյին կմարմնավորի Ջուդ Լոուն: Ծրագրվում Է, որ կինոնկարն Էկրան կբարձրանա 2018 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am