Գլենդելում փողոց կանվանակոչվի Արցախի Հանրապետության պատվին
11:53, 14 Մարտ, 2018ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Ուիլսոնի և Հարվարդի փողոցների միջև ընկած Մարիլանդ պողոտան Արցախի Հանրապետության պատվին կարող է վերանվանվել Արցախի փողոցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբը:
Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել է փողոցը վերանվանելու գործընթացը սկսելու օգտին: Փողոցն Ուոթերթաունի Սբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացի փողոցն է։
Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում:
Սահակյանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում:
© 2009 ARMENPRESS.am