Google-ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը

11:17, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google որոնիչը կառավարող Alphabet ամերիկյան հոլդինգը հայտարարել Է, որ հունիսից գաղտնարժույթների եւ երկակի օպցիոնների գովազդի զետեղման արգելք Է սահմանելու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Alphabet-ն այս որոշումը բացատրել Է բարձր մակարդակի ռիսկ ունեցող ֆինանսական արտադրանքի նոր տեսակների վաճառքի դեմ պայքարի ավելի լայն միջոցների անհրաժեշտությամբ: Հունվարի վերջին Facebook սոցիալական ցանցը նույնպես հայտարարել Է իր մոտ գաղտնարժույթների գովազդ զետեղելու արգելքի մասին: Ինչպես նշել Է Bloomberg-ը, կիրառվող սահմանափակումներն Էական ազդեցություն չեն գործի որոնիչի գովազդային եկամուտների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am