Էդվարդ Նալբանդյանը կայցելի Դանիա

11:07, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։ 


© 2009 ARMENPRESS.am