Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխան խաղերը

08:43, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի հերթական պատասխան խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուրի առաջին խաղում թուրքական «Բեշիկթաշ»-ը սեփական հարկի տակ կընդունի Մյունխենի «Բավարիա»-ին: Թիմերի առաջին խաղում գերմանական թիմը հաղթել էր 5:0 հաշվով: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Մյուս խաղում կատալոնակնա «Բարսելոնա»-ն տանը՝ «Նոու Կամպ» մարզադաշտում, կխաղա Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am