Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սերգեյ Կարյակինն է. հավակնորդների մրցաշար

08:29, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկօրա հանգստից հետո կվերսկսվի շախմատի հավակնորդների մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը: Արոնյանը կխաղա սև խաղաքարերով:

Մյուս զույգերը կկազմեն՝ Գրիշչուկ-Լիժեն, Մամեդյարով-Սո, Կրամնիկ-Կարուանա:

Հավակնորդների մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am