Ֆրանսիական աղբյուրը հայտնել է Գրիզմանի և «Բարսելոնա»-ի միջև պայմանագիր ստորագրելու մասին

20:42, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Le 10 Sport կայքը վստահեցնում է, որ Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը պայմանագիր է ստորագրել «Բարսելոնա»-ի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, աղբյուրի տեղեկություններով, կողմերը պայմանավորվել են դեռևս 2017 թվականի հոկտեմբերին, իսկ վերջերս ամրապնդել են պայմանները թղթի վրա:

Գրիզմանը, ով ընթացիկ մրցաշրջանի 38 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ կարող է «Ատլետիկո»-ն լքել 100 մլն եվրոյի դիմաց:  

 


© 2009 ARMENPRESS.am