Թբիլիսիի դատարանը Թանդոյանց եկեղեցու հարցով առաջին նիստը հետաձգել է

20:34, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանդոյանց եկեղեցու գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում մարտի 13-ին սկսված դատական նիստը հետաձգվել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Aliq.ge-ն, դատարանը կողմերին պատրաստվելու ժամանակ է տվել:

Վիրահայոց թեմը Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ Հանրային ռեեստրի ազգային գործակալության։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 1-ին:


© 2009 ARMENPRESS.am