Արցախի ՊԲ-ն տանկային վարժանքներ է անցկացնում

20:03, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, դրանք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:

Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին:

 


© 2009 ARMENPRESS.am