Հոռոմում ու Երևանում կգործարկվեն նոր արագաչափեր

18:13, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը:
Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, 
Իսահակյան փողոց-Տերյան փողոց,
Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց,
Խանջյան փողոց -Վարդանանց փողոց,
Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 


© 2009 ARMENPRESS.am