Պաղեստինի ղեկավարն ընդհատել Է այցը Հորդանան վարչապետի ավտոշարասյան վրա հարձակման պատճառով

17:42, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը որոշում Է ընդունել ընդհատել այցը Հորդանան Պաղեստինի կառավարության ղեկավարի ավտոշարասյան վրա կատարված հարձակման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը: Տեղի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել Էր, որ պայթուցիկ սարքը գործի Է դրվել Գազայի հատվածում Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի ավտոշարասյան մոտ:

Համդալլան ինքը, որը հազվադեպ այցով ժամանել Էր Հորդանան գետի Արեւմտյան ափ, չի տուժել պայթյունից, որի պատասխանատվությունը Պաղեստինի ազգային վարչակազմը դրել Է ՀԱՄԱՍ-ի վրա: Իր հերթին Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել Է Համդալլայի ավտոշարասյան վրա կատարված հարձակումը եւ իրավապահ մարմիններին կոչ Է արել հնարավորինս արագ գտնել մեղավորներին:

«Նախագահ Աբասն ընդհատում Է իր այցը Հորդանան եւ վերադառնում Է Ռամալլահ, որպեսզի հետեւի իրադարձություններին վարչապետի ավտոշարասյան պայթեցման փորձից հետո»,-հայտարարել Է աղբյուրը: Ինչպես հաղորդվում Է, Պաղեստինի առաջնորդը մարտի 12-ին երկօրյա այցով ժամանել Էր Հորդանան: Տեղի ոստիկանությունն արդեն հայտնել Է մի քանի կասկածյալների ձերբակալման մասին: Ուժային կառույցներում ՌԻԱ Նովոստիի աղբյուրն ասել Է, որ պայթյունին կարող են մեղսակից լինել ջիհադիստական այն խմբավորումների ակտիվիստները, որոնք հակամարտության մեջ են ՀԱՄԱՍ-ի հետ եւ գաղափարական առումով մոտ են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին:


© 2009 ARMENPRESS.am