Բելգիայում վաճառել են աշխարհում մեծությամբ հինգերորդ ալմաստը

16:48, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Անտվերպեն քաղաքի աճուրդում 40 մլն դոլարով վաճառվել Է պատմության մեջ ամենախոշոր ալմաստներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gem Diamonds Ltd ալմաստ արդյունահանող բրիտանական ընկերությունը: Ալմաստն այս տարվա հունվարին հայտնաբերվել Էր Լեթսենգի հանքավայրում, որը գտնվում Է Լեսոտո աֆրիկյան թագավորությունում:

Քարը D գույնի Է եւ պատկանում Է Iia տեսակին, այսինքն՝ դա անգույն ալմաստ Է՝ գրեթե առանց խառնուրդների: Այն ստացել Է «Լեսոտոյի լեգենդ» անվանումը: «Gem Diamonds-ը ուրախ Է հայտնելու, որ 910 կարատ զանգվածով բացառիկ որակի ալմաստը … 40 մլն դոլար արժեքի Է հասել Անտվերպենի աճուրդում, որը տեղի Է ունեցել 2018 թվականի մարտի 12-ին»,-հայտնել Է ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am